Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը

143

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Կադրում երգչուհին կրում է կապույտ երանգի տաբատ, նույն երանգի բլուզ, ոսկեգույն բաճկոն։ Նա հավաքել է վարսերը, նախապատվությունը տվել նուրբ շպարին։ Լիլիթի կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել՝ գրելով․ «Հրաշք», «Գեղեցկուհի»,  «Ամենագեղեցիկ»։

Նշենք, որ ավելի հրապարակված լուսանկարում Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացել էր քնքուշ ու հմայիչ կերպարում։ Կադրում երգչուհին կրում էր ճերմակ տոպ, երկնագույն բաճկոն, վարդագույն գլխաշոր։ Նա արձակել էր ալիքավոր վարսերը, նախընտրել էր նուրբ շպար։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չէր կատարել, սակայն երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ էին գրել․ «Անթերի», «Ամենասիրուն», «Գեղեցկուհի», «Հրաշալի երգչուհի», «Իմ թագուհի»։