Ալեգրովան տուն է գնել Իտալիայի «ռուս օլիգարխների» գյուղում

208

Ռուսական էստրադայի աստղ Իրինա Ալեգրովան վաճառել է Մայամիում ունեցած տունն ու փոխարենն անշարժ գույք գնել Իտալիայի գյուղերից մեկում:

Ինչպես նշում է ntv.ru-ն, 65-ամյա երգչուհին մեծ շոու բիզնեսը թողնելուց հետո, փորձում է հնարավորինս վայելել կյանքն ու հազվադեպ է Մոսկվայում լինում:

Հայտնի է, որ Ալեգրովայի իտալական տունը գտնվում է գեղատեսիլ Տոսկանա նահանգի Ֆորտե դեյ Մարմի գյուղում, որը հումորով անվանում են «ռուս օլիգարխների գյուղ»: Այնտեղ ընդամենը 7.000 տուն կա, որից 2.500-ը պատկանում է ռուս մեծահարուստներին:

Այստեղ Ալեգրովան կարող է ժամերով զբոսնել փողոցներով՝ առանց անհանգստանալու, որ ամեն քայլափոխի իրեն կկանգնեցնեն երկրպագուները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երգչուհին Իտալիայում հացաբուլկեղենի գործարան է գնել ու պատրաստվում է այդ բիզնեսով զբաղվել: