Ողբերգական դեպք. հարսնացուն մահացել է հարսանիքի ժամանակ

432

Ողբերգական դեպք. հարսնացուն մահացել է հարսանիքի ժամանակ

Մոսկովյան ռեստորաններից մեկում խնջույքը ողբերգական ավարտ է ունեցել։ Ինչպես հայտնի է դարձել Ren.TV-ին, հուլիսի 11-ին հարսանցուն մահացել է իր

իսկ հարսանեկան խնջույքի ժամանակ։ Ըստ տեղեկությունների՝ սեղանի շուրջը նստած հարսնացուի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է։ Նա ընդամենը 25 տարեկան էր: Հյուրերն անմիջապես շտապօգնություն են կանչել։

Դեպքի վայր ժամանած բժիշկներն աղջկա մոտ անաֆիլակտիկ շոկ են ախտորոշել։ Աղջկա առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ

ռեստորան է ժամանել ռեանիամոտոլոգ բժիշկների ևս մեկ բրիգադ։ Վերակենդանացման բոլոր փորձերն ապարդյուն են անցել։