Նրբադեմ դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանն օրերս բալիկ է պարգևել ամուսնուն՝ հրաշալի երգիչ Միհրան Ծառուկյանին։ Երեկ նա դուրս է գրվել հիվանդանոցից՝ փոքրիկ Ռոբերտի հետ տուն վերադառնալով։
Գեղեցկուհին ցուցադրել է՝ ինչ հրաշալի անակնկալ էր սպասում նրան տանը։
Ողջ սենյակը պատված էր կապույտ և սպիտակ փուչիկներով և հրաշալի սեղան էր դրված՝ նորածնի ոճով։
Արփին մանրակրկիտ ցուցադրել է սեղանի բոլոր զարդերը, որոնք իրապես հրաշալի են։
Սպիտակ տորթի վրա նստած է փոքրիկ արջուկ, նորածնի աքսեսուարներ և ժամացույց։
Այն գրությամբ է՝ Ռոբերտ Ծառուկյանը։ Շատ համահունչ է գունային ներկապնակին։
Սեղանին են նաև գեղեցիկ ֆուրշետային զարդերը՝ տարատեսակ կոնֆետներ, կեքսեր, անգամ պաղպաղակ։ Ոճային և օրվան համահունչ են ստացվել փայտից զարդերը՝ ձիուկները։
Կարծես հին ու բարի կարուսելի ձիուկները լինեն, որոնք սիրում են բոլոր բալիկները։ Դա մանկության յուրահատուկ խորհրդանիշ է բոլորիս համար։