ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պատմել 4 եւ 6-ամյա երեխաներին դաժանորեն ծեծի ենթարկած պապը քննիչներին

329

Armlur.am-ին Տավուշի մարզում 6-ամյա երեխային դաժանորեն ծեծի ենթարկելու դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: մասնավորապես 6-ամյա երեխային ծեծի ենթարկած պապը Սամվել Հակոբջանյանը իրավապահներին բացատրել է, թե ինչու է ծեծել երեխաներին: Վերջինս իր ցուցմունքում ասել է, որ երեխաները առանց իրեն զգուշացնելու ձմերուկը կերել են , ավելի ուշ չոփով խաղացել են իր ականջների հետ , պարբերաբար հարվածել են իր ձեռնափայտին, ինչից զայրացած էլ ինքը սկսել է ծեծել երեխաներին:Այս ցուցմունքից հետո իրավապահները միջնորդելու են պապիկին Սամվել Հակոբջանյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկեն:

Երեկ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ցավ՝ որովայնի շրջանում, սուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ՝ չճշտված հարցականով» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Սերգեյ Հակոբջանյանն է:

Մինչ բժիշկները ապյքարում էին երեխայի կյանքի համար, Իջևանի ոստիկանները պարզել են, որ Սերգեյ Հ-ի պապիկը՝ նույն գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Հակոբջանյանը փայտով ծեծի է ենթարկել Սերգեյին և 4-ամյա Նաիրին , ինչի հետևանքով որոշ ժամանակ անց Նաիրին նույնպես տեղափոխվել է հիվանդամոց։

փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և Սամվել Հակոբջանյանը ձերբակալվել է։

Դեպքի մասին հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը հայտնելով 6-ամյա երեխան գտնվում է ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Անմարդկային քայլի արդյունքում երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան