Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՄԻԵԴ-ի պատասխանից հետո նախկինների ջոկատից մի քանիսի կարծիքը կարդացի ու հայտնի ֆիլմի «բժիշկ ջան, արդեն երգում ա» արտահայտությունը հիշեցի։
Սրանք չեն երգում, արդեն զառանցում են։ Հակահիգիենիկներից մեկը «բացահայտել է», որ ՄԻԵԴ-ին ուղղորդել է Սորոսի Լարիսան, փաստաբաններից մեկը տվայտանքների ծոցում է հայտնվել՝ տեսնես ՀՀ իշխանություններն ի՞նչ են խոստացել ՄԻԵԴ-ականներին (ես ասեմ, պարոն փաստաբան, իրեք շամփուր չալաղաջ, մեկ էլ մի մեծ կտոր բաստուրմա)։
Էն մի հակահիգիենիկն էլ էնքան է գժոտել, որ որոշել է հրաժարվել հայ ժողովրդից։ Ասում է՝ դուք ինձ այլեւս պետք չեք։
Դու մեզ պետք ես, հանկարծ չփախչես Ռուսաստանի «կուխնիները». աչքներիս առաջ եղիր, որ մենք միշտ հիշենք, թե մարդ արարածն ինչպիսին ՉՊԵՏՔ Է լինի, ա՛յ…
Մեղա-մեղա, բերանս ինչ բառ եկավ։