Մարջան Ավետիսյանն ամուսնու հետ սիրառատ ու ռոմանտիկ լուսանկար է հրապարակել,որքան գեղեցիկ են նրանք

365

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն օրեր առաջ նշում էր ծննդյան տարեդարձը։ Դեասանուհին բազմաթիվ շնրհավորանքներից հուզված՝ նոր լուսանկար է հրապարակել ամուսնու հետ ու շնորհակալություն հայտնել։

Սիրելի ընկերներ ,բարեկամներ… հոգաչափ շնորհակալ եմ շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար:
Փորձեցի անհատապես պատասխանել շնոհավորանքներին, բայց ինչպես յուրաքանչյուր տարի այս տարի ևս աննկարագրելի շատ էին, հետևաբար՝ անհնար։
Հաճելի է ամեն ծննդյան տարեդարձիս կարդալ ձեր բարեմաղթանքներն ու կրկին հասկանալ, որ իմ համեստ ներկայությունն էկրաններին, թեկուզ մի կադրով, կարևոր է Ձեզ համար:
Ի տարբերություն ձեզ ես միշտ գծուծ ու քչախոս եմ եղել կոմպլիմենտներ ու շնորհակալություններ շռայլելու հարցում. դա իմ ավելորդ ու երբեմն ծայրահեղ համեստության արդյունքն է: Ներեք ինձ, ինչպես երբեմն ներում եք իմ սայթաքումներն էկրանին:
Ես բացառիկ այն երջանիկներից եմ, որին անմնացորդ սիրել եք, ու այդ սերն է ,որ մինչ օրս ձեզ հաճելին մատուցելու պատասխանատվության զգացման անտեսանելի թելերով ամուր շաղկապում է ինձ ձեզ հետ:
Շնորհակալ եմ անսպառ ջերմության համար….,- գրել է նա։