Դերասանուհի Տաթև Սարգսյանն Ինստագրամի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել, որն արվել է 2017 թվականին: Լուսանկարում դերասանուհու մազերի երանգն այլ է, իսկ քիթը` դեռ չվիրահատված: Լուսանկարին կից նա գրել է. «Ուրիշ մարդ եմ` չվիրահատած քթով և բաց մազերով»:
Հիմա Տաթևի մազերը շագանակագույն երանգի են։
Հիշեցնենք, որ դերասանուհին վիրահատել էր իր քիթը 2018-ին:
Tert.am Life-ի հետ զրույցում նա խոստովանել էր, որ մինչև պլաստիկ վիրահատությունը պրոֆիլից նկարահանվելիս, երբեմն, նեղսրտում էր, ինչը նրան լարվածության մեջ էր պահում: Նա շեշտել էր, որ ինքնաբավ և ինքնավստահ մարդ է եղել, բայց հասկացել է, որ քիթը վիրահատելով կարող է իրեն ավելի լավ զգալ: