Այ քեզ ճոխություն. միայն տեսնեք, թե ինչպես են նշել Սոֆի Դևոյանը իր տարեդարձը

568

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը հունվարի 1-ին տոնել է 18-ամյակը: Սոֆին ծննդյան տարեդարձը նախ տոնել է ընտանիքի հետ, իսկ 2 օր անց՝ հունվարի 3-ին, խնջույք է կազմակերպել ժամանցի կենտրոններից մեկում, որին հրավիրել է ամենամտերիմ մարդկանց: Այս մասին տեղեկանում ենք Tert.am Life-ից

«Այս տարի ծննդյանս օրը տարբերվող զգացողություններ ունեի, քանի որ Մոսկվայից նոր էի տուն վերադարձել, շատ կարոտած էի: Ծննդյանս օրը մոտս տարեդարձի զգացողություն շատ չի լինում, քանի որ այդ օրը բոլորը տրամադրված են Ամանորին…

Դեկտեմբերի 31-ին մենք նշում ենք Նոր տարին, հունվարի 1-ին՝ ծնունդս: Այդ օրը ծնունդս նշել եմ միայն ընտանիքիս անդամների հետ, իսկ հունվարի 3-ին խնջույք էի կազմակերպել, որին ներկա էին իմ ամենամտերիմ մարդիկ՝ մոտ 30 հոգի…

Առաջին անգամ էլ այսպիսի մեծ ծնունդ անում, սակայն տարեցտարի շրջապատս մեծանում է, ներկաներն իսկապես ամենամտերիմ մարդիկ էին: Առհասարակ, սիրում եմ ծնունդս նշել միայն մտերիմ մարդկանց հետ»,- ասել է պարուհին…

Սոֆիի խոսքով՝ օրվա ընթացքում անակնկալներ շատ են եղել, սակայն նա չի ցանկացել բացահայտել, թե ովքեր և ինչ անակնկալներ են մատուցել…

Ինչ վերաբերում է նվերինին՝ նա ասել է, որ տպավորիչ նվերներ շատ է ստացել, սակայն առանձնացրել է ընտանիքի անդամների նվերը. «Ես շատ էի ուզում այս տարի ամռանը ճամփորդել: Ընտանիքս անդամներն ինձ ուղեգիր են նվիրել դեպի Եվրոպա, թե կոնկրետ որ երկիր կմեկնեմ, կորոշեմ ավելի ուշ»…