Քաոս է տիրում, մեկն ուզում է փախչի, մեկն` ինքնասպան լինի, մեկը սոված վնգստում է՝ չի իմանում ինչ անի

203

ՀՀ ժողովրդական արտիստ Ջուլիետա Ստեփանյանի հետ 24TV– տաղավարում զրուցել ենք դերասանուհու անցած բեմական ճանապարհից՝ անդրադառնալով առաջին դերին, թե ինչպես մուտք գործեց մեծ թատրոն, նաև բեմում մարմնավորած այն կերպարներին, որոնք առանձնահատուկ են եղել իր համար և առանձնանում են սեփական խաղացանկում։

Դերասանուհին անդրադարձավ նաև համաճարակի ընթացքում հարկադիր պարապուրդի մատնված թատրոններին ու մշակութային կյանքին՝ նշելով, որ թատրոնն իր կյանքն է, եթե ինքը բեմում չէ, ուրեմն չի ապրում։

Իսկ իշխանափոխությունից հետո երկրում տիրող հասարակական կյանքին, հրապարակ դուրս եկած հասարակության սպասելիքներին անդարադառնալով՝ Ջուլիետա Ստեփանյանը նկատեց, որ ժողովուրդն այնքան է հոգնել ու հիասթափվել, որ ինքը տեսնելով այդ ցավոտ իրողությունը՝ ստիպված է ատել իշխանավորներին։