Ոչ մի երկրում չկա այսպիսի երևույթ․․․ ամոթ է, շա՜տ ամոթ Նինա Աճեմյանի փայլուն գրառումը

247

Նինա Աճեմյանը գրառում է կատարել․

Ժողովուրդ ամոթ է, շա՜տ ամոթ… Ոչ մի երկրում չկա այսպիսի երևույթ, ոչ մի երկրի վարչապետ, առողջապահության նախարար ամեն օր չեն ասում, որ դիմակ կրեն, ինչպես կրեն, հեռավորություն պահեն և այլն… Բոլոր երկրներում ընդունվել է այդ օրենքը, մարդիկ մեկ մարդու պես ենթարկվել են օրենքին, պահպանել են բոլոր կանոնները ու քիչ-քիչ հաղթահարել են այս սարսափելւ համաճարակը ու այսօր արդեն անցել են բնականոն կյանքի։

Վերջապես հասկացե՛ք, էդ անտերը Փաշինյանի ու կառավարության համար չի, դա ամեն մեկիս, ամեն մի անհատի առողջության համար է։ Անկախ նրանից սատարում եք վարչապետին թե ոչ, սատարում եք առողջապահության նախարարին թե ոչ, սատարում եք կառավարությանը թե ոչ, կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, որպեսզի չշատանան վարակվածները, որ քիչ-քիչ հաղթահարենք համաճարակը ու անցնենք բնականոն կյանքին։

Մեր վաղվա օրը կախված է ոչ թե վարչապետից, առողջապահության նախարարից, պարետից եւ կառավարությունից այլ մեզանից, ամեն մի անհատի կարգապահությունից։ Սա քաղաքականության հետ կապ չունի, խղճացեք բժիշկներին, նրանք մեզ դեռ պետք են անգամ կորոնավիրուսից հետո, ամբողջ կյանքի ընթացքում։ Կորցնում ենք մարդկային կյանքեր, հասկացե՛ք…

Եվ խնդրում եմ անկախ ամեն ինչից, անկախ քաղաքական հայացքներից կրե՛ք դիմակ, պահե՛ք սոցիալական հեռավարություն, եղե՛ք կարգապահ, փրկե՛ք կյանքեր։ Վաղվա մեր օրը կախված է մեկ մարդուց ու այդ մեկ մարդը դու՛ ես։ #ԿրեքԴիմակՓրկեքԿյանքեր։ Նինա Աճեմյան

՝