Ինչպիսի՞ն էր 3 տարի անց այն աղջիկը, որը ծնվել էր «ծաղրածու»-ի քթով

148

Քոնի Լոյդը ծնվել է 2008 թ. Նա բացարձակապես առողջ երեխա էր, եթե հաշվի չառնենք մի «բայց»: Նրա քթի վրա հայտնաբերվել է կարմիր կետ: Բժիշկները ծնողներին հավաստիացրել են, որ սա հեմանգիոմա է, նշանակվել է բուժում և համոզված են դրական արդյունքի վրա:

Բուժումը, ցավոք, արդյունք չտվեց, և բիծը աճեց՝ աղջկա քիթը ծաղրածուի քթի վերածելով:

Զբոսանքների ժամանակ, Քոնիի մայրը փորձում էր ծածկել դստեր դեմքը կամ նրա հետ քայլել սակավամարդ վայրերում, քանի որ մարդիկ անընդհատ փորձում էին նայել, և հաճախ նույնիսկ իրենց  թույլ էին տալիս ծիծաղել «ծաղրածուի քթի» վրա:

Անհրաժեշտ եղավ երեք տարի, որ ծնողները վերջապես գտան այնպիսի մասնագետ, որը համաձայնեց լուծել այդ խնդիրը: Եվ, արդեն այս դեպքում, բուժումը հաջող ստացվեց:

Վիրահատությունից հետո ծնողները, և ինքը` Քոնին, չէին կարողացել զսպել ուրախության արցունքները: Ի վերջո, միչև այդ արդեն իսկ մեծացած աղջիկը հասկանում էր, որ շրջապատողները նրան համարում են ոչ բոլորի նման, և շատ էր նեղվում՝ անընդհատ ձեռքով ծածկելով քիթը:

Բայց ամեն ինչ փոխվել է փորձառու բժիշկների շնորհիվ: Այժմ միայն մի փոքր սպի է հիշեցնում անցյալը: «Հիմա ես մայրիկիս պես եմ», — ուրախացավ Քոնին:

Ի վերջո, դա նրա երազանքն էր, որին նա վերջապես հասավ:

Այժմ երեխան ուրախ և վստահ է զգում իրեն, երբ հանդիպում է նոր մարդկանց և այժմ նա իր շուրջը մեծ թվով ընկերներ է հավաքում: