Նախկին խնամված Սոնա Շահգելդյանը Լիլի Մորտոյից տարբերվում է միայն չաղությամբ.

3561

Սոնա Շահգելդյան (փետրվարի 14, 1986, Երևան), հայկական փոփ, ջազ երգչուհի։ Առաջին հայ մասնակիցը, ով «Նոր ալիք» երգի մրցույթում 2010 թվականին հաղթեց։

Ծնվել է 1986 թվականի փետրվարի 14-ին Երևանում։ Երկու տարի սովորել է Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և սոլֆեջոյի դասարաններում։

2003 թվականին ավարտել է Երևանի Ս. Զորյանի անվան համար 56 միջնակարգ դպրոցը։

2004-2008 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։

Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների Ռուսաստանում, Լատվիայում, Ուկրաինայում` զբաղեցնելով առաջին հորիզոնականներ։

2010 թվականին «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը[1]: 2012 թվականին Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին։

աղբյուր՝https://vayvay.info/2019/