Երեւանի ավագանու «Իմ Քայլ» -ը խմբակցության ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը գրել է.
«Ուրեմն մի լավ բան էլ ասեմ:
Ինչպես տեղյակ եք, Հայաստանից Լիբանան երկու ինքնաթիռ է մեկնել հումանիտար օգնությամբ, բայց քչերը գիտեն, որ այդ ինքնաթիռները դատարկ հետ չեն վերադարձել, այլ
բերել են հայաստան մեր հայրենակիցներին:
Երկրորդ ինքնաթիռը կժամանի Երևան այսօր երեկոյան:
Շարունակելի… »
Հիշեցնենք, որ Հհ կառավարության որոշման համաձայն Բեյրութի աղետալի պայ թյունից հետո, Հայաստանից մարդասիրական օգնություն է ուղարկվել Լիբանան։ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը Բեյրութ է հասել 12 տոննա մարդասիրական բեռով: Հայաստանից Լիբանանի մայրաքաղաք է ուղարկվել դեղորայք, առողջապահական այլ պիտույքներ որպես աջակցություն կառավարությանը:
Բեյրութում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, պատվիրակության կազմում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարը, այլ պաշտոնյաներ: Այցի հիմնական նպատակն է հանդիպել հայկական համայնքի հետ, ազգային-եկեղեցական կառույցների հետ, ինչպես նաև վնա-սներ կրած հայկական համայնքներում ծանոթանալ վնա-սներին: Այցը փաստահավաք առաքելություն ունի, որպեսզի կարողանան ամբողջացնել գնահատականը և այն ներկայացնել Հայաստանի կառավարությանը` աջակցելու նպատակով: