Երկրաշարժ Թուրքիա-Իրան սահմանին. այն զգացվել է նաև Հայաստանում

237

Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանին: Այն զգացվել է նաև Հայաստանի տարբեր հատվածներում, ընդ որում` բավականին ուժգին:

Սոցիալական ցանցերի բաժանորդներն այդ մասին գրառումներ են անում, որից պարզ է դառնում, որ այն զգացվել է Հայաստանի տարբեր հատվածներում թեև պաշտոնական տեղեկատվություն դեռ առկա չէ:

Այս պահին հայտնի է, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իգդիր քաղաքը, որտեղ եղել է 4,4 մագնիտուտ ուժգնությամբ: