Ադրիանա Գալստյանը՝ ընտրյալ ունենալու խոսակցությունների մասին

217

«Չեմ ցանկանում ոչ հերքել, ոչ էլ հաստատել համացանցում շրջանառվող լուրերը: Իմ անձնականի հետ կապված մեկնաբանություններ առհասարակ չեմ տալիս»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր՝ ընտրյալ ունենալու մասին խոսակցություններին, նշեց դերասանուհի Ադրիանա Գալստյանը, որն այս շրջանում նկարահանհվում է «Նռան հատիկ» հեռուստասերիալում:

«Կարծում եմ՝ անձնականն այն տիրույթն է, որը պետք է մնա միայն իմը, իսկ հանրության համար փակ: Երբ իմ կողքին լինի այն մեկը, որի հետ կօրինականացնեմ հարաբերությունները, այդ ժամանակ բոլորն արդեն կիմանան այդ մասին»,-հավելեց դերասանուհին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, թե Ադրիանա Գալստյանն ընտրյալ ունի: Դերասանուհուն լուսանկարել էին Վահան անունով մի երիտասարդի հետ, որը նարգիլե բարերից մեկի սեփականատերն է: