Քրիստինա Եղոյանի նոր լուսանկարը Կալիֆոռնիայից

261

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բաց կապույտ տաբատ է կրում եւ սպիտակ շապիկ։ Քրիստինան նախապատվություն է տվել սպորտային կոշիկներին ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել է բնական շպարը։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Քրիստինան սեւ հագուստ էր կրում՝ կաշվետ տաբատ, վերնաշապիկ։ Դերասանուհին արձակել էր մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ արեւային ակնոց, գլխազարդ։ Լուսանկարը մեկնաբանված չէր։