Այս օրերի ամենասպասված լուրը. պարետատունը ուսումնական տարվա մեկնարկի վերաբերյալ վերջապես լուր հայտնեց

283

Այս օրերին ամենաքննարկվող ու երկար սպասված լուրը․ ինչ է որոշել պարետատունը՝ ուսումնական տարվա մեկնարկի վերաբերյալ․․․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Պարետատան հետ քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար՝ — ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ — խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, Ըստ վերջին տարբերակի, այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ ավելի մեծ դպրոցներում կկիրառվի հերթափոխի և որոշ այլ սկզբունքներ։ Իրավաբան․net-ի հետ զրույցում ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը նոր մանրամասներ է հայտնում։ Երեք հիմնական սցենարներն են. ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ, խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, տարբերակված ուսուցում՝ հաշվի առնելով դպրոցների՝ տարբեր թվով աշակերտներ ունենալու հանգամանքը։