«Հայաստանիս հողին մեռնեմ սրտիս խորքիցը»․ Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է կատարել․ Ադրբեջանցիները հիստերիայի մեջ են ընկել․ (Տեսանյութ)
Օրերս YouTube-ում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ ռուս սիրված երգչուհի Լյուբով Ուսպենսկայան պատմում է, որ Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին, երբ Ադրբեջանում հյուրախաղերի է եղել, հայկական երգ է կատարել։ Այս խոստովանությունից զայրացած ադրբեջանցիները մեկնաբանություններում վիրավորական խոսքեր են ուղղում երգչուհուն։ Սատարենք հայերիս նկատմամբ ջերմագին սեր տածող երգչուհուն։
Տեսանյութում Ուսպենսկայան կատարում է «Հայ հերոսների երգ»-ը․
Մայր ծնողին պես ես նայում Արարատիցը,
Հայաստանի հողին մեռնեմ սրտիս խորքիցը:
Բաժակները լցրեք խմենք կենաց հայերի,
Անդրանիկի, Սերոբ Փաշի, Գևորգ Չաուշի։
Այն հայը որ ազգն ուրանա և այլ ազգ դառնա,
Մահվան օրին հայ արցունքին նա չարժանանա:
Բաժակները եկեք խմենք կենաց հայերի,
Անդրանիկի, Սերոբ Փաշի, Գևորգ Չաուշի։
Առավել մանրամասն՝ դիտեք տեսանյութում․