Լոգարանից հենց նոր դուրս եկած դեռ խալաթով Անի Երանյանը սիրելիի հետ տեսանյութ է հրապարակել

923

Դերասանուհի Անի Երանյանը միշտ էլ աչքի է ընկել ընտանի կենդաների նկատմամբ սիրով։
Անգամ Մոսկվայում ապրելով, նա կատու է պահում ու ինչպես երևում է տեսանյութից նրան շատ է սիրում։

Անի Երանյանը նախորդ ամիս BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում առաջին անգամ խոսեց Մոսկվայում բնակություն հաստատելու եւ կյանքի նոր մարտահրավերների մասին: 40 հազարից ավելի դիտում գրանցած հրապարակումը լայնորեն

քննարկվեց, ոմանք էլ դերասանուհու որոշումը պայմանավորեցին անձնական խնդիրների, հղիության հետ, ինչը նա իբր գաղտնի է պահում: Հենց այդ «գաղտնիության քողն» էլ կփորձենք հանել այս անգամ՝ ներկայացնելով զրույցի երկրորդ հատվածը:):

4
Անի Երանյանը

«Մտածում են` հղի եմ»

Ամեն տարի ինձ հետ կապված համընդհանուր քննարկման մի թեմա լինում է: Մի շրջան փոքր-ինչ գիրացել էի, եւ կայքերը գրեցին, որ հղի եմ:

Մեկ շաբաթ ամեն օր հետեւել ենք, թե ինչ զարգացումներ են լինելու: Նյութերի վերնագրերն այնքան ծիծաղելի էին. նախ գրել էին«Հղի՞ է», հետո հաստատել էին, այնուհետեւ ենթադրյալ երեխայի հայրիկի անունն էին գրել:): Հետո հայտարարեցին «Անին գնացել է ԱՄՆ, որ ազատվի երեխայից», իսկ նիհարելուցս հետո էլ գրեցին, որ ազատվել եմ:

Մինչ օրս իմ ավտովթարի հետ կապված լուրեր են շրջանառվում. վերջերս ծանոթներիցս մեկին վստահեցրել էին՝ «Անին այդ ժամանակ լողազգեստով է եղել», նա էլ հարցրել էրարդյոք դեպքի վայրում է եղել ու իր աչքով է տեսել, եւ ստացել էր հետեւյալ պատասխանը «Հորս արեւ»:

Օրերս էլ մի նյութ էին ուղարկել, որը վերնագրված էր«Եթե Անի Երանյանը այսպես շարունակի, շուտով կմահանա»: Ամենավատն այն է, որ շատերը միայն վերնագիրն են կարդում, ու մարդիկ կան, որ այսօր էլ երեւի մտածում են հղի եմ:

աղբյուր՝https://vayvay.info/2019/11/04/%d5%ac%d5%b8%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%b0%d5%a5%d5%b6%d6%81-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%a4%d5%b8%d6%82%d6%80%d5%bd-%d5%a5%d5%af%d5%a1%d5%ae-%d5%a4%d5%a5%d5%bc-%d5%ad%d5%a1%d5%ac%d5%a1/