ՇՏԱՊ լուր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մեկնել Վրաստան

307

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 200 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 40185 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 6777 մարդ

, կատարվել է 174438 թեստավորում, առողջացել է 32395 վարակված։ Մեկ օրում արվել է 1444 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 174 438 թեստ: