Սիլվան մեծ ցանկություն ունի աղջկա մեկամյակին մկրտել նրան, նույնիսկ արդեն ընտրել են փոքրիկ Միլայի կնքահորը.
«Տա Աստված՝ այս իրավիճակը շուտ հաղթահարենք ու անցնենք մեր բնականոն կյանքին ու պլանների իրագործմանը: Ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել: Իսկ կնքահայրը լինելու է իմ լավ ընկեր, տաղանդաշատ վարսահարդար Գեորգի Կոտը, ով այդ առիթով շատ երջանիկ է ու մեծ ոգեւորությամբ սպասում ու պատրաստվում է կնունքին: Մենք էլ անասելի ուրախ ենք, որ աղջիկս ոչ միայն վստահելի ձեռքերում կլինի, այլեւ շատ բան կսովորի իր կնքահորից, ով, վստահ եմ, կսիրի նրան ինչպես հարազատ դստերը»: