Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանն իր սոցկայքի էջում կիսվել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի մասին լուրով՝ հայտնելով, որ այն հասանելի է Netflix հավելվածում:
««Խոստումը» ֆիլմը ձեռք է բերվել Netflix Film-ի կողմից և հասանելի է այսօր հեռարձակման համար: Խնդրում եմ դիտեք Հայոց ցեղասպանության պատմությամբ ոգեշնչված ֆիլմը»,- գրել է Քարդաշյանը՝ կից հրապարակելով ֆիլմի պաստառը: