Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել

139

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհված 13 հայերից մեկը միանձնուհի Սոֆի Խոսրովյանն է, հայտնում է «Արևելքը»:

Քույր Սոֆիան իրանահայ էր և որպես մայրապետ ծառայում էր Լիբանանի վանքերից մեկում: Նա Գթության քույրերի միաբանության անդամ էր:

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ մահացած հայերից ևս մեկի անունը՝ Արամ Սարգսյան: