Նման արտահայտության ու վարքի համար այլ երկրում ոչ միայն բերման կենթարկեին, այլև կդատեին․․․

273
{"source_sid":"AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1594312151742","subsource":"done_button","uid":"AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1594273330812","source":"other","origin":"unknown"}

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 9-ին համացանցի մեջ օգտատերերից մեկը մի տեսանյութ էր հրապարակել, թե ոնց են ոստիկանության աշխատողները բռնի ուժով աղջկան տանում ոստիկանական բաժին։

Պատճառը եղել է դիմակ չկրելը, ինչի հետևանքով ոստիկանության աշխատակիցները աղջկանից պահանջել են անձնագիր, իսկ տեղը անձնական տվյալները հայտնելուն ու անձնագիրը տալուն՝

աղջիկը հանդգնում է պատասխանել, թե «օրենքը արհամարհած ունեմ»։ Ինչպես գիտենք, համացանցի մեջ արդեն շատ անգամներ այդպիսի տեսանյութեր են հրապարակվում, երբ քաղաքացիները չեն հնազանդվում ոստիկանության աշխատողներին,

շատերը այս դեպքում մեղադրում են ոստիկաններին, բայց օրենքի առջև բոլորը հավասար են ու կանոնները խախտելու պարագայում հարկավոր է պատժել ամենքին։ Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը իր

ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրեց տեսանյութի ամբողջական տարբերակը՝ կից գրառում կատարելով․ «Քիչ առաջ «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկը հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեևում էր, որ ոստիկանության աշխատողները մի աղջկա բերման են ենթարկում։ ներկայացնում ենք մինչ այդ կատարվածը»։