aravot.am-ը գրում է. Արդեն 8 օր է՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ է հարկային պատասխանատվությունից խուսափելու համար 5 տարվա ազատազրկման ենթարկված Արման Աղվանի Սարգսյանը:
Ինչպես նշում է դատապարտյալի կինը՝ Կարինե Հայրապետյանը, ամուսինն այդ քայլին գնացել է իրենց երկու անչափահաս երեխաների համար, որոնք հիմա գտնվում են ծանր սոցիալական վիճակում:
Կարինե Հայրապետյանի խոսքով, հիմա իրեն օգնության ձեռք են մեկնել միայն ամենամոտ ազգականներն ու ընկերները, բայց սեփական պետությունն ու կառավարությունը իրենց անտարբերության են մատնել: