Ինչ պետք է ասեր Տիգրան Նաղդալյանը դատարանում հոկտեմբերի 27֊ի գործով. Ուշագրավ մանրամասներ

129

Տիգրան Նաղդալյանը դատարանում հոկտեմբերի 27֊ով ցուցմունք պետք է տար, որը վտանգավոր էր միայն իշխանության համար.

Անի Խաչատրյան
Համոզված եմ, որ հոկտեմբերի 27֊ի և Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրանուները միանշանակ բացահայտվելու են և ,համոզված եմ նաև, որ դա նույն շրջանակն է լինելու։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու ՛՛Լույս՛՛ խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

՛՛Իսկ նրանք, ովքեր մտածում են, որ Զավեն հայրիկը Գրետա մայրիկի, Արամի, Արմենի ու հարսների հետ նստել քննարկել են ու որոշել սպանել մեկին, ով 3 օր հետո դատարանում հոկտեմբերի 27֊ով ցուցմունք պետք է տար, և ում ցուցմունքը վտանգավոր էր միայն իշխանության համար, ապա այդ մարդիկ կամ նախկին ապաշնորհ մենթ են,

կամ Հ1֊ից հեռացված աբիժնիկ ու դառնարյուն լրագրող, կամ էլ դատարանների դռները ընկած ու հոգեխանգարմունքի մեջ հայտնված նախկին նախագահ՛՛,-նշել է նա։