Տնական խնձորի քացախ. Պատրաստման ամենապարզ եղանակը

224

Տնական խնձորի քացախ. Պատրաստման ամենապարզ եղանակը: Ինքներդ պատրաստեք այս կարևոր մթերքը, որը հիանալի է յուրաքանչյուր խոհանոցում մրգերն ու բանջարեղենը, աղցանները,պահածոները և բոլոր տեսակի մարինադները պատրաստելու համար:

Տարիների ընթացքում ապացուցված բաղադրատոմս, որի բոլոր բաղադրիչները լրացնում և ներդաշնակվում են միմյանց հետ: Համը շատ ավելի լավն է, քան խանութի քացախի համը, և կրկնակի հաճելի է, որ այն պատրաստում եք սեփական ձեռքերով, որովհետև միշտ դա անում եք հոգով:


Այն ունենում է հաճելի խնձոր-մեղրային բույր, դեղնավուն-սաթի գույն և 4-ից 6 տոկոս թթվայնությամբ: Շատ համեղ է ստացվում:

Содержание
Տնական խնձորի քացախ
Տնական խնձորի քացախ. Անհրաժեշտ բաղադրիչներ
Խնձոր 2 կգ
Տաք եռացրած ջուր 2 լ
Շաքար կամ մեղր 400 + 280 գ
Խմորիչ (ըստ ցանկության) 10-12 գ
Տնական խնձորի քացախ
Տնական խնձորի քացախ. Քայլ առ քայլ բաղադրատոմս
Նախ, ջուրը եռացնել և թող մի փոքր սառչի: Հետո, խնձորները լվանալ և հեռացնել բոլոր փչացած մասերը, միջուկն ու սերմերրը: Դրանք հետո պետք է կշռել:
Այնուհետև ապակե կամ էմալապատ աման վերցնել և խնձորը քերել դրա մեջ: Հետո, մեղրը տաք ջրի մեջ լցնել, խառնել մինչև ամբողջովին լուծվի: Լցնել տաք մեղրաջուրը քերած խնձորների վրա: Կարող եք ավելացնել խմորիչ՝ ֆերմենտացման գործընթացը ավելի արագ դարձնելու համար:
Խառնուրդը մանրակրկիտ խառնել, ծածկել թանզիֆով (մառլյա) և թողնել այն առաջնային խմորման 10 օր՝ 20-ից 30 աստիճան ջերմաստիճանում: Խնձորի խառնուրդը ամեն օր խառնել, հնարավորության դեպքում` առավոտյան և երեկոյան:
10 օր անց, երբ զանգվածի ֆերմենտացման գործընթացը դադարում է, այն պետք է զտվի: Դա անելու համար փլավքամիչի վրա մառլյա փռել և լավ զտեք, քամեք ստացված հեղուկը:
Հնարավորինս լավ քամած հեղուկի յուրաքանչյուր լիտրի համար անհրաժեշտ է ավելացնել 100 գրամ մեղր կամ շաքար: Խառնել ամեն ինչ մանրակրկիտ կերպով, մինչև մեղրն լիովին լուծվի, և ստացված հեղուկը լցնել համապատասխան ծավալի բանկաների մեջ:
Դրանից հետո ծածկել բանկան կտորով և թողնել այն տաք տեղում, հետագա խմորման համար` 2 ամիս: Այդ ժամանակից հետո կրկին զտել ստացված հեղուկը թանզիֆով, առանձնացնել նստվածքը:
Երբ նստվածքը որոշ ժամանակ մնա, այն պետք է ևս մեկ անգամ զտել: Պատրաստի քացախը լցնել շշերի մեջ, ցանկալի է, որ դրանք պատրաստված լինեն մուգ ապակուց: Կափարիչներով ամուր փակեք: Դրանք պետք է պահել մութ տեղում 4-ից 20 աստիճան ջերմաստիճանում:
Տնական խնձորի քացախ

Տնական խնձորի քացախը պատրաստ է:

Բարի ախորժակ: