Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ազատամուտ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին՝ մահացածը Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Համլետ Մելքոնյանն էր: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Սասուն Աբաղյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Հայկ Մանուկյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/07/08/1159250/
Լրահոս
Վարչապետի կնոջ արկածները՝ Գավառում․ Աննա Հակոբյանը «փայլել է» պահվածքով. Yerevan Today
Մայիսի 13-ին Աննա Հակոբյանը մեծաքանակ թիկնապահներով այցելել է Գավառ քաղաք, որտեղ «փայլել է» իր պահվածքով, հաղորդում է «Yerevan Today»-ը:
Կայքը գրում է. «Գավառ այցից նա...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում լոմով հարվածել են հիվանդին այցելած բժշկի ծոծորակին․ նա․․․
47-ամյա կնոջ ամուսինը և տղան հարբած վիճակում հարձակվել են շտապօգնության բժշկի և վարորդի վրա, լոմով հարվածել են բժշկի գլխին։ Այս մասին 24News-ին ասաց «Շտապբուժօգնություն»...
ՀՐԱՏԱՊ․ Նիկոլը հայտնվել է Ալիևի ճիրաններում․ի՞նչ նոր պահանջներ են ․․․/տեսանյութ/
ՀՐԱՏԱՊ․ Նիկոլը հայտնվել է Ալիևի ճիրաններում․ի՞նչ նոր պահանջներ են ․․․
https://www.youtube.com/watch?v=ogl30FwD_Gw&feature=emb_title
Թեստ հանելուկ․Դե ասեք՝ ի՞նչն է.
Պրոյեկտիվ մեթոդ, հոգեդիագնոստիկ մեթոդ՝ նախատեսված անձի հետազոտության համար, որին մեծապես բնորոշ է անձի գնահատման ամբողջական մոտեցում, այլ ոչ թե առանձին գծերի դուրս բերում։
Պրոյեկտիվ, անհատական...
Պարզ տրամաբանական հանելուկ ,որին դժվարանում են պատասխանել շատերը
Պրոյեկտիվ մեթոդ, հոգեդիագնոստիկ մեթոդ՝ նախատեսված անձի հետազոտության համար, որին մեծապես բնորոշ է անձի գնահատման ամբողջական մոտեցում, այլ ոչ թե առանձին գծերի դուրս բերում։
Պրոյեկտիվ, անհատական...
ՀՐԱՏԱՊ․ հայ կին վարարոդը հայհոյել ու մաստակը թքել է պարեկների վրա, որից հետո․․․
Մայիսի 14-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Տերյան և Կորյունի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են Nissan...
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Ո՞ր թվականներին է լինելու Հայաստանի վերելքը
Աստηաբան, ակադեմիկոս Էլյա Հովhաննիսյանը «Աɲեգ» TV-ի եթեɲում խոսել է Հայաստանին սպասվելիք մեծ hաջոηություննեɲի մասին։
Մեծ վեɲելք է սպասվում Հայաստանին 2039-2040 թվականնեɲին․ամենամեծ hաηթանակը դեռ առջևում է...
ՍԿԱՆԴԱԼ․ Դե Ⴙիմա դուք կաɲդացեք էս մեկնաբանության թաɲգմանությունը ու մի խոսեք
Մեզ աunւմ են թnւɲք nւ թաթաɲնեɲից, իɲենց ծɲագɲեɲից, տաɲվnη քաɲnզից մի խnuեք։ Թnηեք մենք մեɲ գլnւխը ջայլամի պեu թաηենք ավազի մեջ nւ hավատանք, nɲ...