Սիրելիս զանգեց ու ասաց, որ …. Բեն Ավետիսյանի անկեղծ խոստովանությունը ցնցել է համացանց.

361

Բեն Ավետիսյանին հեռուստադիտողները ճանաչեցին «Սիրո գերին» սերիալից, իսկ այսօր արդեն երիտասարդ դերասանը գլխավոր կերպար է մարմնավորում «Երանի» սերիալում:

BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում նա պատմել է, թե ում հորդորով է ընտրել դերասանի մասնագիտությունը, երբ է պատրաստվում ընտանիք կազմել եւ ոչ միայն:):
5

Բեն Ավետիսյանը

«Հասկացա, որ սխալ տեղում եմ»

Մանկությանս տասը տարիներն անցել են Եկատերինբուրգում: Հետո վերադարձանք Հայաստան, ավարտեցի դպրոցն ու ընդունվեցի Գյուղինստիտուտի «Առեւտուր, շուկայաբանություն եւ տնտեսագիտություն»

բաժինը: 3-4 ամիս սովորելուց հետո հասկացա, որ սխալ տեղում եմ. թողեցի ուսումս ու մեկնեցի Սոչի: Բայց ստիպված էի վերադառնալ`  հայրենիքիս առջեւ պարտքս կատարելու համար: Ծառայում էի Գորիսում: Ինչպես մանկությանս տարիներին, այնպես էլ ծառայությանս ընթացքում դերասան դառնալու ցանկություն բնավ չունեի:


«Գաղափար չունենալով` ինչ է ինձ սպասվում»

Մայրս միշտ երազում էր, որ իր որդին դերասան դառնա: Ծառայությունիցս հետո Թատերական ինստիտուտ ընդունվելու նրա հորդորներն ավելի շատացան: Փաստաթղթերս հանձնեցի՝ ընդհանրապես գաղափար չունենալով, թե ինչ է ինձ սպասվում:

Բեն Ավետիսյանը

Առաջին քննությանը գնացի ու հենց տեղում իմացա, որ էտյուդ պետք է ներկայացնեմ: Ես անգամ չգիտեի՝ ինչ է էտյուդը, եւ դիմորդները բացատրեցին, թե ինչ պետք է անեմ: Մի խոսքով` «իմպրովիզով» մտա քննության:

Քննական հանձնաժողովում էին Ռաֆայել Քոթանջյանը, Ռուբեն Բաբայանը, Արմեն Մազմանյանն ու այլք: Առաջինն անցա, երկրորդն էլ, իսկ երրորդ քննությանը ոչինչ ինձ չէր կարող օգնել. պետք է նախապես պատրաստված լինեի:

Մտա քննության ու ասացի, որ չեմ պարապել ու անհույս գնացի տուն: Բայց քննությունների ավարտից հետո պարզվեց, որ ընդունվել եմ: Այդպես էլ եղավ իմ մուտքը թատերական աշխարհ:

«Կյանքս լիովին փոխվեց»

Թատերական ինստիտուտն իմ կյանքում փոխեց ամեն ինչ` բնավորություն, մենթալիտետ, աշխարհայացք: Ծանոթացա թատերական աշխարհին, սկսեցի սիրել դերասանի աշխատանքը: Կյանքս լիովին փոխվեց: Ու այդ փոփոխությունը շարունակվում է մինչ օրս:

Ուսանողական տարիներին ընդգրկվեցի տարբեր ներկայացումներում: Իսկ «Շանթ»-ի «Սիրո գերին» սերիալն իմ ճանաչման սկիզբն էր: Կերպարս շատ սիրվեց: Վերջերս նկարահանվեցի «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմում, իսկ այսօր ուրախությամբ կարող եմ ասել, որ նկարահանվում եմ «Երանի» սերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսի՝ Արամի կերպարը:

Փորձում եմ հնարավորինս շատ շփվել երկրպագուներիս հետ: Պատասխանում եմ գրեթե բոլոր նամակներին: Ի վերջո, երբ մարդն ինչ-որ չափով ճանաչված է, պետք է անհասանելի չլինի: