Թուրքական F-16 կործանիչները Հայաստանի մայրաքաղաքին են մոտեցել օդային հարվածի հեռավորության վրա.

250

Ռուսական աղբյուրները հաղորդում են, որ ժամեր առաջ Թուրքիայի օդուժի F-16 ռազմական ինքնաթիռները մոտեցել են ՀՀ սահմանին՝ Երևանից 56 կմ հեռավորության վրա։ Միաժամանակ նույն աղբյուրները տեղեկացրել են ադրբեջանական ուղղաթիռների թռիչքների մասին ՀՀ սահմանի մոտ։ Վերջինները ևս շրջադարձ են կատարել և վերադարձել։ «Որևէ տեղեկություն չի հայտնվում, սակայն, հայկական ՀՕՊ գործողությունների մասին, որոնք ի դեպ ներգրավված են ռուսական ՀՕՊ համակարգում։ Սպասենք ՀՀ ՊՆ պաշտոնական մեկնաբանություններին։ Մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետը ներկայացրեց 2020թ․ ՀՀ անվտանգության ռազմավարության իր տեսլականը, համաձայն որի՝ մեր երկրի պաշտպանությունը հենվում է ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ դաշինքի վրա։ Հուլիսյան պատերազմը Տավուշում և այսօրվա դեպքն ապացուցում են սույն տեսլականի սնանկությունը»,- այս մասին գրառում է կատարել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։