Գիշերը սահմանին կրակոցներ են հնչել

206

Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց: Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 10 անգամ Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 3 անգամ։ Բարձրունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի հատվածում` 1 անգամ։

 

աղբյուր՝https://armlife.am/news/116591.html?fbclid=IwAR3IEv9XnpU3i_nCIX59L2TBvqlhObyRtJ5R6v8c_MxMl02ETe2D2EVQU08