Ինչպիսին էր Անահիտ Սիմոնյանը մինչ մի շարք պլաստիկ վիրահատություններ կատարելը,բացառիկ լուսանկարներ,տեսնել է պետք

9780

Life.Panorama.am-ի այսօրվա հյուրը երգչուհի Անահիտ Սիմոնյանն է, ում երիտասարդները որքան սիրում, այնքան էլ քննադատության ու բամբասանքի էպիկենտրոնում են պահում… Անահիտը մեզ հետ անկեղծացավ ընտանեկան հարաբերությունների, պլաստիկ վիրահատությունների ու ստեղծագործական աշխատանքի շուրջ…Հայ աստղերը մինչ վիրահատությունը և ...

-Անահիտ, զբաղվում եք տարբեր գործունեությամբ՝ երգում եք, ունեք անձնական բիզնես… Ինչպե՞ս եք համատեղում:

-Փորձում եմ ամեն ինչ հասցնել: Համատեղում եմ և՛ երգարվեստը, և՛ աշխատանքը, և՛, բնականաբար, ընտանիքը… Ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է, պարզապես պետք է ճիշտ կազմակերպել…

-Բայց այդ երեքից որևէ մեկը արդյունքում չի՞ տուժում:

-Ոչ, չի տուժում… Երգարվեստին պարտադիր չի ամեն օր ժամանակ տրամադրել, անդրադառնում եմ այն ժամանակ, երբ նոր երգի վրա եմ աշխատում… Իսկ օրվա հիմնական մասը անցկացնում եմ իմ սրահում…

-Հիմա նոր երգ չե՞ք պատրաստում:

-Պատրաստում եմ, նոր երգ ունեմ, որը դեռևս ոչ մի տեղ տարածված չէ… Նաև պատրաստվում եմ տեսահոլովակ նկարահանել այդ երգի հիման վրա: Երգը կոչվում է «love you հոգիս»: Երաժշտությունը Հայկոյինն է, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, գործիքավորումն արել է Լազարոն…

-Դուք ավարտել եք կոնսերվատորիան… Սերը դիզայներական աշխատանքի, կարուձևի հանդեպ որտեղի՞ց է գալիս:

-Դա մանկուց է, եղել: Սիրում էի տարբեր զգեստներ կարել տիկնիկների համար: Դպրոցական տարիներին ձեռքի աշխատանքի տարբեր օլիմպիադաների եմ մասնակցել… Միշտ իմ բեմական հագուստները պատվիրել եմ տարբեր դերձակների մոտ, սակայն իմ դիզայնով… Երբ պահը հասունացավ, որ պետք է որոշեի՝ ինչ բիզնեսով զբաղվել, միանշանակ, ընտրեցի իմ սիրած աշխատանքը…

-Ձեր բեմական, առօրյա զգեստները այժմ դո՞ւք եք կարում…

-Որ ասեմ՝ բոլոր հագուստները ես եմ կարում, սուտ կլինի…Իմ առօրյա հագուստներից միայն մի քանիսն եմ կարել… Սկսեցի կարել, որովհետև դերձակները շատ ժամանակ այնքան զբաղված են լինում, որ ինձ հերթ չի հասնում (ծիծաղելով)…

-Ձեզ հետ այսօր այդ բնագավառում համագործակցում են նաև մեր շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, այո՞:

-Այո, Էմմիի հետ եմ աշխատել, սկսել ենք աշխատել Ալլա Լևոնյանի, Քրիստինե Պեպելյանի, Հայկոյի, Անուշիկ Ալավերդյանի հետ…

-Անահիտ, Հայաստանում այդ բիզնեսը եկամտաբե՞ր է:

-Չեմ կարող ասել, որ եկամտաբեր չէ, բայց այնպես էլ չի, որ ասել այս աշխատանքով շատ մեծ գումարներ կարող եմ վաստակել… Պարզապես սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ գեղեցիկի հետ աշխատել ու ստեղծել գեղեցիկ հագուստներ:

-Իսկ շոու-բիզնեսում եկամուտը գոհացնո՞ւմ է:

-Չերգելով հարսանիքների, ռեստորանային միջոցառումների ժամանակ՝ հասկացա, որ այնքան էլ եկամտաբեր չէ, քանի որ համերգային ծրագրեր շատ քիչ են լինում…

-Ինչո՞ւ չեք աշխատում այդ վայրերում… Գումարի խնդի՞ր չկա, թե ճիշտ չեք համարում:

-Երբևիցե չեմ էլ աշխատել… Նախ, ֆինանսապես այդ կարիքը չեմ զգացել, նաև՝ ինքս չեմ ցանկացել… Բայց չեմ էլ «փնովում» ռեստորանային երգիչ-երգչուհիներին, մարդիկ պե՞տք է գումար վաստակեն, թե՞ ոչ…

-Հաճախ ասում են, որ անլուրջ երգեր եք երգում, որոնց տեղը ռեստորաններն են… Նման քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերում…

-Ցավալի է, որ մեր ժողովրդի մեջ վերջերս ինչ-որ չարություն է մտել… Անգամ լավ ու որակյալ աշխատանքի դեպքում այն մարդիկ, ովքեր պետք է անուն կպցնեն, կպցնում են… Նորմալ եմ վերաբերում, իմունիտետ եմ ձեռք բերել… Ընդունում եմ այն մարդկանց քննադատությունները, ովքեր հասկանում են այդ գործից… Իսկ նրանք, ովքեր գրում են սոցիալական կայքերի կեղծ սարքած էջերից, կամ շատ ու շատ հեռու են այս ոլորտից, պարզապես ժպիտով եմ վերաբերում… Թեև, աշխատում եմ քոմենթներ ընդհանրապես չկարդալ… Ես լուռ իմ աշխատանքն եմ կատարում, ժամանակ չունեմ նման բաների…

-Ձեր արտաքին փոփոխությունը շատերին դուր չեկավ: Ըստ ձեզ, ի՞նչն էր պատճառը, սովորե՞լ էին նախկին Անահիտ Սիմոնյանին:

-Գիտեք, որքան մարդը շատ է երևում, շատ աշխատանք է կատարում, այնքան շատ են քննադատողները…Ինչ կապված է արտաքին տեսքիս, ասեմ, որ մեր այսօրվա հասարակությունը դեռ սովոր չէ, որ կինը մեծանալով՝ պարզապես պարտավոր է իրեն հետևել և դիմել ճիշտ կոսմետոլոգների, պահպանել իր երիտասարդությունը… Խոսակցությունները միշտ էլ լինելու են, ինձ համար կարևորը իմ ամուսնու կարծիքն է: Եթե ես իրեն դուր եմ գալիս, երբևիցե ուշադրություն չեմ դարձնում կողմնակի մարդկանց կարծիքներին:
-Ի դեպ, ճի՞շտ է, որ բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների եք դիմել, թե՞ այստեղ էլ է «լուն ուղտ դարձել»…

-(Ծիծաղում է)… Դա ինձ համար ծիծաղելի է, որովհետև ես ընդամենը քթի վիրահատություն եմ կատարել ու բոլորին ասել եմ այդ մասին… Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր դեմքի վրա փոփոխել այն մասը, որն իր մոտ կոմպլեքս է առաջացնում… Այնպես որ, դա իմ միակ պլաստիկ վիրահատությունն է, մնացածը սուտ են… Բայց հավատացեք, եթե տարիքս հասունանա ու համարեմ, որ դա ինձ պետք է, պարտադիր կանեմ…

-Փաստորեն հնարածին է նաև շրթունքների վիրահատությունը…

-Իհարկե սուտ է… Այն մարդիկ, ովքեր այդքան ուշադիր ու մանրակրկիտ զննում են իմ նկարները, թող մի քիչ էլ հետաքրքրվեն ու իմ մանկական նկարները գտնեն… Ուղղակի փոխվել է իմ դիմահարդարման ոճը, դա էլ ժամանակի թելադրանքն է…

-Երբ ընտանիքում տարբեր բնավորությամբ զույգեր են, ասում են, հարաբերությունները բարդանում են… Հայկոն ավելի հանգիստ է, դուք ավելի ակտիվ… Դժվարությունները շա՞տ են:

-Ոչ, դժվարություն չի առաջանում… Նորմալ ընտանիքներում, ինչպիսին մեր ընտանիքն է, ընդունված է միմյանց զիջելը… Եթե, օրինակ, Հայկոն ցանկանում է բնության գրկում հանգստանալ, ես միանում եմ իրեն, եթե ես եմ ուզում ավելի ակտիվ հանգիստ անցկացնել և ակումբ գնալ, նա է ինձ հետ գալիս… Մեզ մոտ միշտ հավասարակշռությունը պահպանվում է…

-Առջևում սիրո տոն է: Ինչպե՞ս եք անցկացնում այդ տոնը:

-Բնականաբար նշում ենք, ինչպես բոլոր սիրահար զույգերը: Ետ չենք մնում…

-Անակնկալ այս տարի պատրաստե՞լ եք:

-Այո, անպայման… Բայց գաղտնիք է, շատ անձնական է, չեմ ասի…

աղբյուր