Հայկական Gucci-ն տեսեք որ հայտնի բրենդն է ներկայացնում

195

Մոդել Արմինե Հարությունյանը, որը համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել Միլանում Նորաձեւության շաբաթվա ընթացքում Gucci նորաձեւության տան ցուցադրությունից հետո, դարձել է դիզայներ Մանե Խաչատրյանի «The Muse» հայտնի ապրանքանիշի գովազդային արշավի դեմքը։

Մոդելը կրել է հայկական ապրանքանիշի AW 20/21 նոր հավաքածուի մի քանի իր։ Նոր հավաքածում ներկայացված են սեզոնի ամենանորաձեւ գույների կոստյումներ՝ լավանդայի գույն եւ կապույտ։ Առանձնակի ուշադրության են արժանի նաեւ տարբեր գույների էկո կաշվից պատրաստված կոստյումն ու վերարկուն։

Լուսանկարների հեղինակը հատուկ Ուկրաինայից հրավիրված աստղային լուսանկարիչ Գոռ Ռոբերտովիչն է։ Նա նախկինում համագործակցել է ուկրաինական էստրադայի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Նաստյա Կամենսկիխը, Պոտապy, «Время и стекло» դուետի մենակատարներն ու այլք։