Հզոր ու գեղեցիկ երգի պրեմիերա՝ նվիրված հայոց փառապանծ բանակին ու մեր հերոսներին

261

Հայոց փառապանծ բանակին նվիրված երգերի շարքերը համալրվում են նոր ու գեղեցկագույն ձոներգերով: Միևնույն ժամանակ նոր մատուցմամբ ու հանդերձավորմամբ նորից կյանք են տրվում հին ու գեղեցիկ գործերին:

Հայրենասիրական երգերի կատարումներով աչքի ընկած երգիչների մի աստղաբույլ նորովի է մատուցել Ռ. Հախվերդյանի սիրված ու գեղեցիկ երգերց մեկը՝ հայկական բանակի մեր լավագույն տղերքին, ովքեր հսկում են մեր սարերի անդորրը:

Երգը վերնագրված է «Որ սարերը մեր չմնան անտեր»: Ժամանակին այս երգը կատարում էր հենց հեղինակը, իսկ այսօր մի գեղեցիկ տեսահոլովակ է պատրաստվել հայ երգասացների մասնակցությամբ ու կատարմամբ:

Երգին նոր շնչառություն և գույն են հաղորդել Հայկ Ավետիսյանը, Դավիթ Խաչատրյանը և Գառնիկ Գևորգյանը՝  հայտնի Արսեն (Մրո) Գրիգորյանի գլխավորությամբ: Երգի տողերից մի քանիսը նույնիսկ դարձել են թևավոր խոսքեր ու մինչ հիմա էլ հաճախ են հնչում շատերի շուրթերից:

Բավականին ոգեշունչ ու հայրենասիրական այս գործ նորովի մատուցման գեղեցիկ հոլովակը ներկայացնում ենք ստորև: