Երբ կարելի է խանութ այցելել. Պարետը նոր որոշում է ստորագրել

75

Այսօր ՀՀ պարետը ստորագրել է N230-Ն որոշումը։ Ըստ այդմ՝ ուժը կորցրած է ճանաչում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը» այլևս պարտադիր պահանջ չէ:

Համաձայն փոփոխության՝ N63 որոշմանն ավելացվել է 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում»։

Ավելի վաղ Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․Այս 5 ամիսները բոլորիս համար եղել են պայքարի, դժվարությունների, մեր քայլերի ու սկզբունքների վերարժևորման ամիսներ։ Միաժամանակ, անցած 5 ամիսները եղել են նաև այդ դժվարությունների հաղթահարման ու մի շարք մեծ ու փոքր հաղթանակների ամիսներ։ Մեր հաջողություններից մեկն է նաև այն, որ այսօր երկրում համաճարակային դրությունը գնահատվում է միջին ծանրության: Առողջապահական համակարգի համար իրավիճակը լիովին վերահսկելի է:

Քաղաքացիների և տնտեսվարողների կողմից այն կանոնների պահպանումը, որոնք սահմանվել են համավարակի ինտենսիվ տարածումը կանխելու համար, իրենց արդյունքն են տալիս: Միաժամանակ, ցանկանում եմ կրկին անգամ շեշտել զգոնության ու կարգապահության շարունակական պահպանության կարևորությունը: