Հերթական լավ լուրը իշխանությունից

453

Առաջիկա տարում

պետությունը շուրջ 36 բնակավայրերի համար’ 50 տոկոսի չափով, կփոխհատուցի էլեկտրաէներգիայի, բնական գազի և ոռոգման ջրի ծախսը: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Շրջանառության մեջ դրվող սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության օրենքի նախագծով, ես և իմ գործընկեր պատգամավոր Սիփան Փաշինյանը առաջարկում ենք ևս երեք տարով երկարացնել մի շարք արտոնություններ: Առաջիկա տարում մենք ցանկանում ենք, որպեսզի պետությունը շուրջ 36 բնակավայրերի համար 50 տոկոսի չափով փոխհատուցի էլեկտրաէներգիայի,

բնական գազի և ոռոգման ջրի ծախսը»- նշեց պատգամավորը: Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց նաև կառավարության սահմանած սահմանափակումները. «Փոխհատուցումները կտրվեն էլեկտրաէներգիայի համար մինչև 1450 կիլովատ սպառման դեպքում, բնական գազը’ 360 խորանարդ մետր, իսկ ոռոգման ջրի մասով սահմանփակում չկա»:

ԱՂԲՅՈՒՐ՝https://kreativinfo.ru/2020/07/28/