«Մամայի արև գլուխդ ես չեմ պոկել, ես մաքսիմում ասի սովաց կլինի ծաղիկ եմ քեզ կերակրել»․ Արիանա Հովսեփյանը ուղիղ եթերում

516

Իր սկանդալային ուղիղ եթերներով հայտնի Արիանա Հովսեփյանը կրկին ուղիղ եթեր է մտել: Այս անգամ ևս նա քննադատել է Նիկոլ Փաշինյանին և նրա գործողությունները: Արիանա Հովսեփյանը նաև անդրադարձել է Գյումրիում տեղադրված Նիկոլ Փաշինյանի արձանի վնասման թեմային, մասնավորապես ասելով՝ մամայի արև գլուխդ ես չեմ պոկել, ես մաքսիմում ասի սովաց կլինի ծաղիկ եմ քեզ կերակրել:

Իր մեկ այլ գրառման մեջ Արիանա Հովսեփյանը ասում է. « Օդում կախված լուրերի համաձայն՝ պարոնայք ոստիկաններն էսօր, ինչպես երջանիկ պատահականությամբ երկու տարբեր ընդդիմադիր թիվիներ են հյուր գնացել, նույն պատահականությամբ գնացել են երկու կարգին տղերքի հետևից։ Ուրեմն, նույն օդում կախված լուրերի համաձայն, էս ոստիկանիկները մի հատ չնթռլո հյուրանոցում փնտրել են Վստրեչի Ապերին՝ Արամ Վարդանյանին։ Իհարկե, իզուր։ Չեն գտել։ Պարզ պատճառով՝ Ապերը թագավոր տղա ա, ու առնվազն թագավորական հյուրանոցում էր պետք իրան փնտրել, ոչ թե ինչ-որ անկապ տեղ։ Երկրորդը՝ միամիտ ոստիկանները՝ Նիկոլի «զինվորիկները», խուզարկություններ են արել Սևանի «Հարսնաքար»-ում։

Տո հարիֆներ, ուրեմն Ռուբեն Հայրապետյանը ձե՞ր խելքի չափ խելք ունի։ Չէ։ Հաստատ չէ։ Հայրապետյանի փորձառությունը ձերի՞ չափ ա։ Հաստատ չէ։ Բնական ա, որ եթե ինչ-որ խախուտ թուղթ-թարաս ունենար ձեզնից պահելու, հաստատ «Հարսնաքարում» չէր պահի, ա՛յ խելոքներ։

Ա բայց շատ դմբո եք է, պարոնայք օրենք որոնողներ, Նիկոլի արև։ Մի բան էլ. ես Հայրապետյանին հարգում եմ։ Շատ։ Որովհետև, եթե շատ շատերը Սերժ Սարգսյանի կողքին էին, երբ իշխանության ղեկին էր ու հիմա առնետի պես վազել են Նիկոլի փեշի տակ, ապա էս մարդը շատ քիչ հավատարիմներից ա, որ մնացել ա իրա ղեկավարի կողքը։ Նիկոլը կերազի, որ իրա թիմում Հայրապետյանի նման հավատարիմ մարդ ունենա նենց, ոնց որ նա ա իր ղեկավարին հավատարիմ։ Էսքանը։

Ճիշտը ճիշտ ա մնում, իսկ ուղեղը ժավելածների կարծիքի վրա, գլխանց ասեմ, շատ վերևից թքած ունեմ։ Ի դեպ՝ էս նկարն էլ շատ եմ սիրում՝ դե տրաքեք»: