Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը CNN Türk-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ վերջին հեռախոսազրույցին։
Կալինը հայտարարել է, որ հեռախոսազրույցի ժամանակ նախագահները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը։
Հայաստանին «օկուպանտ» անվանելով ՝ Կալինը նշել է.
«Այստեղ օկուպանտը Հայաստանն է: Մեր նախագահն այդ մասին ուղիղ ասել է Պուտինին։ Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանը օգտագործի իր հարաբերությունները Հայաստանի հետ, որպեսզի թուլացնեք այդ լարվածությունը»:
Հիշեցնելով, որ Ռուսաստանը զորավարժություններ է անցկացրել Հայաստանի հետ, Կալինը հայտարարել է. «Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում։ Մենք էլ Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ կունենանք: Մենք Ադրբեջանի հետ ռազմական անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր ունենք»։
Նրա հավաստմամբ Էրդողանի մոտեցումը հետևյալն է` ով էլ սպառնա Ադրբեջանին` Հայաստանը, թե Ռուսաստանը, Թուրքիան կլինի Ադրբեջանի կողքին։
«Սակայն դա չի նշանակում դիվանագիտական խողովակների փակում` հակառակը։ Եվ նախագահների հեռախոսազրույցը հաստատում է այդ փաստը։ Կարող եմ ասել, որ Պուտինի հետ հեռախոսազրույցը լավ արդյունք տվեց»,- հավաստել է խոսնակը։
Նրա խոսքերով, նախագահները եկել են հետևյալ համաձայնությանը. «Կաշխատենք միասին, համատեղ քայլեր կձեռնարկենք լարվածությունը թուլացնելու համար: Թող Թուրքիան և Ռուսաստանը անհրաժեշտ առաջարկություններ անեն երկու կողմերին, որպեսզի բանակցություններ սկսեն ավելի շուտ»։