Երկու կին. մեկը մինչև հոգու խորքը ատում է հայերին, մյուսը սովորեց հայոց լեզու, արտասանում էր Սևակ, Չարենց․ Գոհար Հայրապետյան

164

Գոհար Հայրապետյանը ֆեյսվուքյան իր էջում գրել է․Այսօր ֆեյսբուքս հիշեցրեց:
Երկու կին. մեկը Մարգարիտա Սիմոնյանն է, որը մինչև հոգու խորքը ատում է հայերին, երկու անգամ է եղել Հայաստանում ու Նարեկացուն հիշում է միայն մեզ ստորացնող գրառումների մեջ:


Մյուսը Արիանա Կաոիլիին է: Կին, որը կարող էր ապրել աշխարհի ցանկացած կետում, բայց տեղափոխվեց Հայաստան, սովորեց հայոց լեզու, արտասանում էր Սևակ, Չարենց, Սահյան, հեծանիվով անցավ ողջ պատմական Հայաստանի տարածքներով` մեր սահմանամերձ գյուղերի երեխաների համար դրամահավաք կազմակերպելով COAF – ի հետ, մեր եռագույն դրոշով բարձրանում էր մեր լեռները ու իրեն հայ համարելով` խոսքում, իրենից անկախ, միշտ ասում էր` մենք` հայերս…