Այսուհետ չզարմանաք, եթե փողոցն անցնելիս իր ճանապարհը ձեզ զիջի սերիալային դերասանուհին. ինչպես BRAVO.am-ին է հայտնել, օրերս վարորդական իրավունքի վկայական է ստացել.“Դեռ փոքրուց “տղայական” հետաքրքրություններ եմ ունեցել:): Ընտանիքիս հետ քաղաքից դուրս մեկնելիս հայրիկս հաճախ էր մեքենայի ղեկն ինձ վստահում: Նա իմ առաջին ուսուցիչն է: Հիմա արդեն օրինական վարորդ եմ` հանգիստ եւ զիջող”:
Եվան պատմել է, որ առաջին պարապմունքի ժամանակ թաքցրել է փորձառու վարորդ լինելու փաստը.“Բայց երբ սկսեցի համարձակ վարել, մասնագետը զարմացավ` “Աղջի՛կ ջան, բա ասում ես` վարել չգիտես…”:)”:
Վարորդական իրավունքի բացակայության պատճառով նա չի երթեւեկել քաղաքում: Այդ խոչընդոտն այլեւս հաղթահարված է, եւ սերիալային դերասանուհին մտածում է սեփական ավտոմեքենա ունենալու մասին.“Գերադասում եմ “Audi Q5”-ը. կարծում եմ` այն ճաշակով է եւ կանացի”:
Եվա Բաղդասարյանն առայժմ կվարի հայրիկի ավտոմեքենան.“Եթե նոյեմբերի 28-ին 19-ամյակիս առթիվ նվեր չստանամ, ապա ամեն ինչ կանեմ, որ հաջորդ տարի անվճար ընդունվեմ Թատերական ինստիտուտ: Հայրս խոստացել է, որ այդ դեպքում անպայման կգնի նորը”:
Նրա խոսքով` իր ընտանիքում բոլորն էլ վարում են ավտոմեքենա եւ նորմալ են վերաբերվում կին վարորդներին.“Այսօր դա անհրաժեշտություն է: Այն աղջիկներից չեմ, ովքեր այդպես ինքնահաստատվում են: Ի դեպ, մայրիկս էլ է ժամանակին ավտոմեքենա վարել. նա 1981 թվականին 30 կոպեկով գնած լոտոյով շահել է “Ժիգուլի”: Հուսով եմ` ես էլ մի օր կշահեմ, քանի որ նմանություններ շատ ունեմ մայրիկիս հետ:)”: