Պապարացիները Քիմ Քարդաշյանին արտասվելիս են նկարել Քանյե Ուեսթի մեքենայում լարված զրույցի ընթացքում (ֆոտո)

185

Պապարացիները Քիմ Քարդաշյանին արտասվելիս են նկարել ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ խոսակցության ընթացքում Վոյոմինում նրա ռանչոյի մոտակայքում՝ ավտոմեքենայի մեջ լարված միավորումից հետո։

Ինսայդերները հայտնում են, որ զույգի վերամիավորումը շատ հուզառատ է եղել։ Պապարացիներն ամուսիններին նկարահանել են մեքենայի մեջ, Քիմն արտասվել է։

«Քիմը հեկեկում էր։ Նա Քանյեին մի քանի շաբաթ չէր տեսել եւ շատ հուզառատ է վերապրում տեղի ունեցողը։ Քիմը տանջվել է եւ նեղացած է Քանյեից։ Նա փորձել է ամուսնու հետ մի քանի անգամ կապ հաստատել, սակայն վերջինս պարզապես արհամարհում էր նրան»,- հայտնել է աղբյուրը։

Քիմին արտասվելիս լուսանկարել են մի քանի օր անց այն բանից, երբ նա սոցիալական ցանցերում հայտնել է Քանյեի երկբեւեռ խանգարման մասին եւ նրան պաշտպանել հուլիսի 22-ին Twitter-ում տարօրինակ հրապարակումների համար։ Այժմ արդեն ջնջված հրապարակումներից մեկում Քանյեն հայտնել էր, որ Քիմն ու նրա մայրը՝ Քրիս Ջենները, փորձել են բժիշկների հետ իր մոտ գնալ, ինչը հանգեցրել է նրան, որ Քիմն Instagram-ում հրապարակային հայտարարություն է արել։.