«Տաղանդավոր դերասանուհի». Զառա Սահակյանը՝ շքեղ կերպարում

533

Դերասանուհի Զառա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի, երեկոյան զգեստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Զառան արձակել է մազերը, իսկ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու հաճոյախոսություններ գրել. «Տաղանդավոր դերասանուհի», «Գեղեցկուհի»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին գունավոր բլուզ էր կրում։ Զառան գեղեցիկ սանրվածքով էր. դերասանուհին վերջերս փոխել էր մազերի գույնը՝ նախապատվություն տալով առավել վառ երանգի։ Կերպարն ամբողջացրել էր շպարը, որն ընդգծել էր դերասանուհու գեղեցկությունը։ «Ամեն ինչ նորից, նոր մաքուր էջից..»,- հրապարակումը մակագրել էր նա։