Երևանում 8-ամյա երեխայի և 2 տղամարդու տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց

127

Երևանում 8-ամյա երեխայի և 2 տղամարդու տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ տարբեր աստիճանի այրվածքներով Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ՝ 8-ամյա Արմեն Ս․-ն, 39-ամյա Յուրիկ Ս․-ն և 36-ամյա Սերգեյ Ս․-ն: Նրանք առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև Այրվածքաբանական ծառայությունը։

Անձինք հիվանդանոց են տեղափոխվել Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի թիվ 13 շենքի մոտից որտեղ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Սերգեյ Ս․-ին պատկանող Hyundai Sonata ավտոմեքենայում։

Դեպքի վայր են ժամանել փրկարարները, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել, և նյութեր են նախապատրաստվում։