Բացառիկ տեսանյութ և լուսանկարներ` Զարթոնք գյուղի ծեծուջարդից. կան տուժածներ. «Կուզենք, որ Փաշինյանը իմանա»

124

Երեկ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում մի խումբ անձինք, ովքեր ըստ հրապարակումներ նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծի են ենթարկել ներկա գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին ու նրա կողմնակիցներին: Եվ ահա ArmLife.am-ին նոր տեղեկություններ են հասել: Ըստ գյուղացիների՝ նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը, իր ազգականներն ու թիմը չեն հաշտվում պարտության հետ և ամեն քայլափոխի սադրանքների են դիմում. «Երեկոյան եկան ու գյուղում մեծ ծեծկռտուք սարքեցին, 5 հոգի վնասվածքներ ստացան կոտրվածքներ, գլխի պատռվածքներ: Ու միշտ խփողները մտածում են անպատիժ կմնան ու էս 30 տարի ըտենց ա», Զարթոնքից ArmLife.am-ին փոխանցեց

Բացառիկ տեսանյութ և լուսանկարներ` Զարթոնք գյուղի ծեծուջարդից. կան տուժածներ. «Կուզենք, որ Փաշինյանը իմանա»

մեր զրուցակիցը՝ տեղեկացնելով, որ Սերյոժա Եփրեմյանին կողային հատվածից մեծ քարերով վնասվածքներ հասցրել է նախկին գյուղապետի թոռ Արգիշտի Մելքոնյանը, ինչի հետևանքով կոտրվել է Ս. Եփրեմյանի կողային մատերը: Իսկ գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին ծեծել են փայտե մահակներով: Նա այժմ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, գիշերը վիրահատության է ենթարկվել. «Ծնոտի

Բացառիկ տեսանյութ և լուսանկարներ` Զարթոնք գյուղի ծեծուջարդից. կան տուժածներ. «Կուզենք, որ Փաշինյանը իմանա»

վիրահատություն են արել, էլի տրուբայով են խվել: Մնացած վիրավորներին կարեր են դրել ու տնային պայմաններում բուժում նշանակել»: Նախկին գյուղապետի կողմնակիցները քարերով ջարդել են նաև Սուրեն Պողոսյանի ավտոմեքենան, նշեց մեր զրուցակիցը. «Ուղղակի կուզենք, որ խնդիրը հասնի կոնկրետ պարոն Փաշինյանին, Բացառիկ տեսանյութ և լուսանկարներ` Զարթոնք գյուղի ծեծուջարդից. կան տուժածներ. «Կուզենք, որ Փաշինյանը իմանա»իրենք (նախկին գյուղապետը, իր համախոհները) շատ բարեկամներ ունեն, որոնց միջոցով հանցանքները փակվում են ու հուսով ենք, որ իրավապահները կփորձի էս անկառավարելի ու անպատժելի մարդկանց»,-նշեցին Զարթոնք գյուղից:Բացառիկ տեսանյութ և լուսանկարներ` Զարթոնք գյուղի ծեծուջարդից. կան տուժածներ. «Կուզենք, որ Փաշինյանը իմանա»

 

 

 

: https://armlife.am/news/116303.html?fbclid=IwAR0iiO8U8Sg-oDEkVVK4Zo8-tcyUpHqKT7DT_k_f6NCLLEnwoCZW80hQyQ8