Հայտնի է՝ ինչն է դարձել հարսի մահվան պատճառը հարսանիքի ժամանակ

281

Մոսկվայում հարսանեկան խնջույքի ժամանակ հարսի մահվան պատճառը դարձել է անաֆիլակտիկ շոկը, որն առաջացել է ընկույզներից, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

25-ամյա կինը մանկուց ալերգիա է ունեցել ընկույզներից, դրա մասին նախազգուշացվել է սրահի ողջ անձնակազմը: Ինչպես հետո պարզվել է,

սեղանին դրված են եղել ընկույզի կտորներ պարունակող կոնֆետներ: Ողբերգությունից կարճ ժամանակ առաջ հարսը մի քանի կոնֆետ է կերել ու սկսել շնչահեղձ լինել: