Գլխավոր Լուրեր Լարված վիճակ Ամուլսարում. ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել տարածքում

Լարված վիճակ Ամուլսարում. ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել տարածքում

152

Ամուլսարի երկրորդ «պոստում» այսօր՝ հուլիսի 27-ին, քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց. ցուցարարների եւ պահապանների միջեւ քաշքշուկ սկսվեց: Այս մասին տեղեկանում ենք Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից:

Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել տարածքում, իրավիճակը դեռեւս չի հանդարտվում:

«Ամուլսարի երկրորդ պոստում ենք: Երկու օր առաջ տեղեկություն ստացանք, որ մի քանի  բանվորներ մտել են տարածք և դրսում ինչ որ  մանր-մունր աշխատանքներ են իրականացնում, ու երբ իմացել են, որ իրենց ներկայության մասին բնակիչները գիտեն, պատճառաբանում են, որ իրենք վախենում են դուրս գալ այնտեղից:

Մենք ամեն երաշխիք տվել ենք այդ մարդկանց, որ  տվյալ  տարածքից դուրս գան, նրանք ասել են, որ խնդիր կա, և եթե իմանային, չէին գա այդ տարածք:

Փաստորեն, այս մի  քանի օրվա խաղաղ բանակցությունները արդյունք չեն տվել, բնակչությունն էլի զայրացել է, մարդիկ նորից ստիպված հավաքվել են այստեղ»,- ասաց Շիրակ Բունիաթյանը և հավելեց, որ այս պահին բնակիչներն հստակ պահանջ ունեն, որ  այդ մի քանի սադրիչները լքեն այդ տարածքը, քանի որ պարզ է, որ նրանք չեն կարող այդտեղ շինարարական աշխատանքներ կատարել, ոչ էլ կարող են 6 հոգով հանք բացել, նրանց նպատակը մարդկանց իրենց ներկայությամբ սադրելն ու զայրացնելն է, որ մարդիկ գնան ինչ որ ծայրահեղ քայլերի: