Լարված իրավիճակ Արմավիրի մարզում․ գործի են դրվել մահակներ, քարեր, վիրավորների մեջ է գյուղապետի տեղակալը0

252

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում: Մի խումբ անձինք, ովքեր նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծի են ենթարկել գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին: Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում Ս. Պողոսյանը հաստատեց այս տեղեկությունը, մանրամասնելով. «Ես հիմա տեղափոխվում եմ «Աստղիկ» բժշկական կենտրոն, այս ամեն ինչը նախորդ տարվա դեպքերի ու իրադարձությունների շարունակությունն է: Ընտրություն եղավ, պարտվեցին, հիմա չեն հարմարվում, անընդհատ հրահրում են, քանի որ քֆուրը ապաքրեականացված է, իրենք իրենց համախոհներին հորդորում են, որ մեզ քֆուր անեն:

Անցած տարի սեպտեմբերին ընտրություն եղավ, նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը պարտվեց, ընտրվեց ներկայիս գյուղապետը, հիմա նախկինների թիմակիցները պայքարում են մեր դեմ, ու անընդհատ միջադեպեր են ստեղծում, անգամ դանակահարություն։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում