Ամբողջ աշխարհը ցնցված է․ Ինչպես է Իսրայելի վարչապետի որդին հրապարակային ստո րաց նում Էրդողանին՝ պաշտպանելով հայերին․ «Եվ ես նրան կհիշեցնեմ, որ Ստամբուլ քաղաքն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս»

336

«Եվ ես նրան (նկատի ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին-tert.am) կհիշեցնեմ, որ Ստամբուլ քաղաքն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս: Նախքան թուրքական շրջափակումն այն հազար տարուց ավելի եղել է Բյուզանդական կայսրության մայրաքաղաքը և ուղղափառ քրիստոնեության կենտրոնը»,-գրել է վարչապետի որդին:Նա հավելել է, որ Թուրքիայի նախագահին կհիշեցնի նաև հայերի ու մյուս ազգերի դեմ գործած ցեղ  ասպ   նու   թյան մասին:

«Ես նրան նաև կհիշեցնեմ հույների, ասորիների և հայերի դեմ Թուրքիայի գործած ցեղասպանության մասին: Նրանք Փոքր Ասիայում բոլոր քրիստոնյաների էթնիկ զտում իրագործեցին»,-եզրափակել է Յաիր Նեթանյահուն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, որը նրան բ  ռն  պե  տ էր անվանել: Էրդողանը Նեթանյահուին «Իսրայելը ղեկավարող գ   ո   ղ» է անվանել, ինչպես նաև մե   ղադր   ել նրան պաղեստինցի երեխաների մա   հվ   ան համար:

«Հե՛յ, Նեթանյահո՛ւ, ուշքի՛ արի: Դու անխիղճ ես, 7 տարեկան պաղեստինցի երեխաներին սպ   ա   նող անխիղճ ես: Քո ոստիկանը, քո զին   վո    րը կոշիկով մտնում է մեր սրբավայրերը: Մի՛ սադ   ր   իր մեզ: Մենք ոչ մի հրեայի չենք ճնշել»,- ասել է Էրդողանը՝ հայտարարելով, որ Թուրքիան «մինչև իր վերջին շունչը» պայքարելու է Պաղեստինի հարցի լուծման համար:

Հիշեցնենք, որ Նեթանյահուն Twitter-ի իր պաշտոնական էջում կատարած գրառումներից մեկում Թուրքիայի նախագահին մեղադրել էր Իսրայելի ժողովրդավարության դեմ ոտ    նձ   գութ   յուն կատարելու համար ու «բռ   ն   կա   լ» անվանել նրան:

աղբյուր՝https://aybnews.su/?p=107466