Դիեր են հայտնաբերվել

351

Հուլիսի 27-ին, ժամը 15։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան և Երևանյան փողոցների տների մոտակայքում գտնվող հողատարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:37-ին, մարվել` 15։44-ին։ Այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ. հրդեհի օջախում հրշեջ-փրկարարները հայտնաբերել են Մարտին Պ․-ի (ծնված 1954 թ.) դին՝ տարբեր աստիճանի այրվածքներով: *** Հուլիսի 26-ին, ժամը 18։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 62/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է մոտ 65 տարեկան տղամարդու դի։

աղբյուր՝https://armlife.am/news/116257.html?fbclid=IwAR2zjoq2RLSaLd5T_5yWBzuLt8siZTP89WWudOnLee1yLXoWf1Xy43-1Wqo